ԵԱՏՄ շուկայի առաջատարներից մեկը՝ մեծ թվով ապրանքների սորսինգի և մատակարարման ոլորտում
ԵԱՏՄ շուկայի առաջատարներից մեկը՝ մեծ թվով ապրանքների սորսինգի և մատակարարման ոլորտում
Բարձրակարգ ծառայություններ և ապրանքներ Բարձրակարգ ծառայություններ և ապրանքներ
«ARMINVEST» միջազգային ընկերությունը արդյունաբերական ապրանքների մատակարարման և վաճառքի գծով առաջատարներից է ԵԱՏՄ շուկայում: Ընկերությունը զբաղվում է ժամանակակից երեսպատող և դեկորատիվ քարերի մատակարարմամբ, որոնք հանդիսանում են երկարադիմացկուն և բարձրակարգ ապրանքատեսակ՝ լավագույն որակական տվյալներով, ինչպես նաև մի շարք այլ ապրանքների մատակարարմամբ: Մեր գործունեության հիմնական աշխարհագրությունը կենտրոնացած է Եվրասիական տնտեսական միության երկրների և վերջիններիս աշխարհագրական հարևանների շուրջ:
Տարիներ շարունակ ընկերությունը մատակարարում է ապրանքների լայն ընտրանի՝ ներառյալ տարատեսակ ջահեր, շինարարական նյութեր, այդ թվում՝ այնպիսի էքսկլյուզիվ իտալական և հայկական քարեր, ինչպիսին են բնական մարմարը, բազմերանգ շերտաքարը, բազալտը և տուֆը: Մեր մասնագետները փորձառու են նաև գյուղատնտեսական ապրանքների արտահանման գործում: Ընկերությունը հանդիսանում է իտալական, չինական և հայկական մի շարք ընկերությունների բացառիկ գործընկեր, որոնց թվում են՝ LUNA MARMO, GRANITOLI ITALIA, GUANGZHOU TERRACOTTA, VEX GROUP, STONE ART ընկերությունները:
Երկար տարիներ շարունակ ընկերությունը ԵԱՏՄ երկրների հաճախորդների համար հասանելի է դարձնում մատակարարների աշխարհի տարբեր ծայրերից: Մեր համագործակցության ցուցակը ներառում է այնպիսի երկրներ, ինչպիսիք են Ֆրանսիան, Բելգիան, Սլովակիան, Չինաստանը, Ռուսաստանը, Թուրքմենստանը և, իհարկե, Հայաստանը: Ընկերության նպատակը հաճախորդների հետ ամուր, երկարաժամկետ և շահավետ փոխգործակցության ստեղծումն է՝ այդպիսով խթանելով տնտեսական կապերը ԵԱՏՄ երկրների միջև: Բազմամյա փորձը և մասնագիտական մոտեցումը մեզ թույլ են տալիս զերծ մնալ բազում ռիսկերի առերեսվելուց և հիմք են հանդիսանում ցանկացած բարդության և անհետաձգելիության խնդիրների լուծմանը:
Մանրամասն տեղեկությունների համար խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ:
Ճիշտ տեղում՝ ճիշտ ժամանակին
-
17ՆախագծերՈրակյալ ծառայություններ ներմուծման և արտահանման ոլորտում
-
15Գործընկեր երկրներՀամագործակցություն առանց սահմանների
-
100%Գոհ հաճախորդներՄենք երաշխավորում ենք բարձրակարգ որակ և հուսալի համագործակցություն
-
$45+Մլն շրջանառությունՄեր շրջանառությունը տարեցտարի աճում է